Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն. Մերի Հարությունյան

Հուլիս 16,2025 17:44

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի բռնապետական ռեժիմի կողմից շինծու քրեական գործով ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանը շարունակում է երկու տարուց ավելի մնալ անազատության մեջ:
Նախորդ նիստին ոստիկանությունը, իբր, ռեսուրս չունենալու զավեշտալի պատճառով կալանքի տակ գտնվող Աշոտյանին չբերեց դատական նիստի, որի պատճառով նիստը չկայացավ:

Վաղուց այլևս տաղտկալի դարձած, վկաներին ծամծմված, նույնաբովանդակ, հաճախ նաև բովանդակազուրկ հարցերով քննելը տպավորություն է ստեղծում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն:

Այսօր հերթական վկայի հարցաքննությունն է:

Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանը հերթական օրն է անցկացնում անազատության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031