Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է չանտեսենք Նիկոլ Փաշինյանի կոչը և դուրս գանք փողոց այս ազգակործան ռեժիմի ձեռքը բռնելու համար»․ Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 16,2025 18:14

«Փաշինյանն ասուլիսում ասաց, որ ինքը տեղյակ չէ Արմեն Աշոտյանի դատական գործընթացից։ Երևի ասուլիսի ամենաանհամ հումորն էր․ ավելի քան վստահ եմ, որ չկա որևէ քաղաքական դատավարություն, որ Նիկոլ Փաշինյանը մանրադիտակով այդ դատավարությունը չի նայում և հրահանգ չի տալիս։ Մենք արդեն երկու տարի տեսնում ենք, որ առնվազն այս ու բազմաթիվ դատարաններում չկան դատավորներ, որ Նիկոլ Փաշինյանի ասածը չեն անում։ Կան դատավորներ, որոնք ուղղակիորեն կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով ասուլիսում հնչեցրած այն մտքին՝ եթե ժողովուրդը համաձայն չէ, որ Արցախի էջը փակված է, թող հեղափոխություն անի, ասաց․ «Ես միանում եմ այդ կոչին։ Ժողովուրդ, քաղաքական ուժեր, մեր հասարակության 87 տոկոսը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի լուծմանն Արցախի հարցում, և այդ 87 տոկոսին Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հեղափոխության, իշխանափոխության։ Պետք է չանտեսենք Նիկոլ Փաշինյանի կոչը և իրապես դուրս գանք փողոց այս ազգակործան ռեժիմի ձեռքը բռնելու համար, քանի դեռ մենք չենք կորցրել ՀՀ-ի պետականությունն ամբողջապես»։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև արտապատվիրակման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին․ «Երբ Նիկոլ Փաշինյանը զուգահեռներ էր անցկացնում Զվարթնոցի, «Վեոլիա ջրի» հետ, դրանք կոնցեսիոն կառավարման հանձնված կազմակերպություններ են։ Արտապատվիրակումը բացարձակապես այլ իրավական ռեժիմ է, որը նշանակում է, ինչպես բացատրել են իրավաբաններն ու փորձագետները, որ դու իրավազորություն չես ունենալու այդ տարածքի վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ, ճակատագրական այս «ռեժիմին ձեռքը բռնեց», լա՜ւ էլ բռնեց, քո այդ հաստավիզ տէրը… որ, հիմա ուր ա՞… հա…

    հենց որ իշխանափոխութիւնը լինի, զինք վստահաբար դարձեալ կը տեսնենք… դուք էլ դարձեալ իր կողքին…

    եախք

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031