Լրահոս
Օրվա լրահոսը

450 գրամանոց տուփով թթվասերի համար պետք է նշել ոչ միայն դրա վաճառքի գինը, այլև 1 կգ թթվասերի գինը, որպեսզի սպառողները հնարավորություն ունենան միավոր գնի համեմատության արդյունքում արդյունավետ ընտրություն կատարել

Հուլիս 16,2025 18:22

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական  կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով նախօրեին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  հանդիպում էր կազմակերպվել։

Հանդիպումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։

Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն  ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի ապահովել օգոստոսից 1-ից մեկնարկելիք  փոփոխությունների պատշաճ կիրարկումը։

Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխությունները մշակվել են էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ  և հանդիսանում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով /CEPA/ ստանձնած պարտավորություն։

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված  նոր կարգավորումներով օգոստոսի 1-ից ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է  պարտադիր ներկայացնել  յուրաքանչյուր ապրանքի  անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը։

Օրինակ՝ 450 գրամանոց տուփով թթվասերի համար պետք է նշել ոչ միայն դրա վաճառքի գինը, այլև 1 կգ թթվասերի գինը,  որպեսզի սպառողները հնարավորություն ունենան միավոր գնի համեմատության արդյունքում արդյունավետ ընտրություն կատարել։

Օրենքի պահանջները խախտելու պարագայում տնտեսավարողները նախ կնախազգուշացվեն, այնուհետև նրանց նկատմամբ տուգանք կկիրառվի։

Մինչև 115 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Բոլոր կարգավորումներին կարող եք ծանոթանալ  ուղեցույցում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զեմֆիրա says:

    Մարզերում ոչ մի վերահսկողություն չի իրականացվում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031