Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի թիմի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ, ինչպիսին է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): 2026 թվականին Երևանը կհյուրընկալի COP 17-ը (ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով), քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում կազմակերպչական աջակցություն է ցուցաբերում։
«Որպես հյուրընկալող քաղաք՝ մենք սերտորեն ներգրավված ենք կազմակերպչական գործընթացում: Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար՝ դիրքավորելով Երևանը որպես գլոբալ կլիմայական երկխոսության հիմնական դերակատար»,- նշել է քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև օդի որակի բարելավման ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր, որում ներառված են բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Արդյունավետ լուծումները կիրառելու նպատակով Երևանն ուսումնասիրում է նաև գործընկեր քաղաքների փորձը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեփոխման ծրագրերը ներկայացնելու համար՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ի թիմը ևս կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության տարբեր ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր նախագծերի իրագործմանը:
Երևանի քաղաքապետարան
որքա՜ն կը սիրէք այդ «գործընկեր» բառը…
զայն գործածելով, այդ պահին, սին պատրանքը կ’ունենաք որ դուք իբրեւ թէ հաւասար մակարդակի վրայ էք՝ այդ մարդավարի քաղաքներին, իսկական պետութիւններին, ատակ եւ որակեալ քաղաքական պաշտօնեաների հետ, հա՞
դեհ շարունակեցէք այս խղճալի շարլաթանութիւնը… որմով միմիայն դուք ձեզ կարող էք խաբել… թերեւս…
Մ. Հայդուկ Շամլեան