Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկասկածեք՝ վաղը կկանգնի, կասի՝ ե՞ս եմ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել». Աննա Մկրտչյանը՝  Նիկոլ Փաշինյանի մասին

Հուլիս 16,2025 18:35

«Նիկոլը շարունակում է դեռ լսել պարոն Աշոտյանի մասին, ինչն իրեն նյարդայնացնում է։ Կարծում եմ՝ իր ասած վնգստացող դատավորներին էլ է հստակ ազդակ, որ՝ «քաղաքական բանտարկություններն ու հալածանքները ձեզ մոտ ոնց որ թե լավ չեն ստացվում, իմ սրտով չեն, քանի որ պարոն Աշոտյանը դեռ հոդվածներ է գրում, խոսում է, ու ես դա լսում եմ, ինձ դա նյարդայնացնում է»։ Այսօր հստակ ասաց, որ այդ քաղաքական հալածանքները պետք է ուժգնանան։ Նիկոլի վնգստացող դատավորներն անպայման աչալուրջ կլինեն այս խոսքերին, և կալանքի փոփոխության ժամանակ չզարմանաք, որ լինի Արմեն Աշոտյանի կալանքի փոփոխություն, որ արգելվի նրան իր փաստաբանների միջոցով լրատվականներին փոխանցել հոդվածներ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի սուրբ երրորդությունը կեղծավորությունը, դավաճանությունն ու սրբապղծությունն է․ «Սրա մասին էր այս ամենը։ Բոլոր նախադասությունները, որոնք ասվում են ինքնիշխանության ու անկախության մասին, լկտի ստի ու անբարոյականության դրսևորումներ են»։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական ինքնավստահությամբ ծաղրում է հայերին բոլոր լրատվականների էկրաններից․ «Չկասկածեք՝ վաղը կկանգնի, կասի՝ ես ե՞մ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել, ես ե՞մ ՀՀ-ն ծախել, վարչապետն է արել, ես ե՞մ նենց կառավարել ՀՀ-ն, որ հայտնվի թուրքական տիրապետության տակ, վարչապետն է կառավարել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բուն հարցումը այն է որ, Արցախը ո՞վ յանձնեց՝ Փաշինյանին

    Արցախը ե՛ւ Հայաստանը…

    հմմմմ

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031