«Շատ ծանր ու դժվար է Նիկոլ Փաշինյանի նման ազգակործան պատուհասին դիմանալ ու լսելը: Ժողովուրդն ասում է՝ եթե մարդն ամոթ չունի, ուրեմն ընդունակ է ամեն ինչի, այս մարդը ոչ միայն ամոթ, այլեւ սրբություն ու հայրենիք չունի »,-«Հայելի» ակումբում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ասուլիսին:
Նրա խոսքով. «Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ անել ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, ինչը շարունակաբար անում է: Թուրքիա, ԱՄԷ այցելելուց, Ալիեւի հետ 5 ժամ հանդիպելուց հետո նա որոշեց գալ ժողովրդի աչքին, այսպես ասած, թոզ փչել, իբր տեսեք՝ ես պահում եմ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը: Նա նման է այն կատվին, որ ոնց գցում ես, ոտքերի վրա կանգնում է: Լրագրողների բազմաթիվ օբյեկտիվ, ուղիղ եւ հստակ հարցերին ամեն ինչ անում է, որ իր ցանկացած ձեւով պատասխանի: Կրկին իրեն դրեց Քրիստոսի տեղ, ինչպես Հունաստանում էր ասել, որ Քրիստոսը մեկ անգամ է մահացել ու մեկ անգամ հարություն առել, իսկ ինքը մի քանի անգամ մահացել է ու մի քանի անգամ հարություն առել: Տա աստված, որ իր ասած խոսքերը իրականություն դառնան իր պատկերացմամբ եւ նկարագրությամբ»:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին հնչեցրած արտահայտություններին, Թաթուլ Պետրոսյանը հետեւյալը նշեց. «Սա նորից մեզ մղում է դեբատի, մղում է, որ նորից պատասխանենք սրա յուրաքանչյուր ասածին: Դրան պետք է մի բան բացատրել. եթե Վեհափառին ուղղում է կոնկրետ մեղադրանքներ, նրա դեմ քարոզարշավ է իրականացնում եւ նրան ամեն րոպե թիրախավորում է հայհոյանքներով ու ստոր ձեւակերպումներով, դա նշանակում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են եկեղեցու դեմ, սա մուսուլմական առաջնորդի եւ Ալիեւի կողմից ցուցում է ստացել մինչեւ վերջ հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա…
Նիկոլ Փաշինյանի դատաստանը պետք է լինի քրեական հետապնդումը, որ ամբողջ կյանքում հիշի, թե ինչ բերեց մեր ժողովրդի գլխին: Նա պետք է քրեակատարողական հիմնարկի ճաղերի հետեւից նայի ու տեսնի առանց իրեն ծաղկող Հայաստանը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ