Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտապատվիրակումը Հայաստանի կառավարումն է թուրքերի կողմից»․ Էդուարդ Շարմազանով

Հուլիս 16,2025 21:20

«Արտապատվիրակումը Հայաստանի կառավարումն է թուրքերի կողմից։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, դրա համար պետք չէ զարմանալ․ նա իր գծի մեջ է»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է կազմակերպել օրինական, Սահմանադրությամբ նախատեսված դիմադրության շարժում․ «Ինքը Սահմանադրությունը մերժում է, բայց մենք պետք է առաջնորդվենք օրենքով և Սահմանադրությամբ։ Բոլորին կոչ եմ անում պինդ կանգնել եկեղեցու և Վեհափառի կողքին, քանի որ սա անձի խնդիր չէ։ Վեհափառ հայրապետը Աստծո օծյալ է, հայ առաքելական եկեղեցու հետևորդ ցանկացած հայ մարդ պետք է այս պայքարում սատարի Վեհափառ հայրապետին»։

Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Եվրոպա ձգտումների վերաբերյալ հայտարարությունների մասին էլ ասաց․ «Ինքը ոչ թե դեպի ԵՄ է գնում, այլ դեպի Թուրքիա, թուրքական աշխարհ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն դարձել է թուրքական աշխարհի պաշտպանի կամ սպասարկողի կարգավիճակի մարդ։ Ինքը ՀՀ-ում առաջ է քաշում թուրքական շահերը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031