Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը. «Փաստ»

Հուլիս 17,2025 11:34

Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին յուրօրինակ «վիճպետկոմի» դերում է: Մեկ էլ կտեսնեք՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնեց հանրությանը, թե՝ իմացած լինեք, որ այսինչ օրերին Ռուսաստան է մտել ծիրան փոխադրող այսքան բեռնատար, մի այսքանն էլ ճանապարհին են, կամ ՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված այսքան մեքենա և այլն…

Փաստը մնում է փաստ՝ 20-25 տարի շարունակ ներկայի նման գլոբալ փոխադրումային խնդիրներ չեն եղել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ կապված: Իհարկե, դրվագային ինչ-ինչ հարցեր ծագել են, լոկալ, փոքր, բայց արագորեն կարգավորվել են՝ «աշխատանքային, օպերատիվ ռեժիմում»:

Ու մեկ էլ՝ հո՛պ. երեկ գազ փոխադրող այսքան ավտո եկավ, այսօր ծիրան ու դամբուլ տանող այսքան ավտո գնաց, այն մյուս օրն էլ՝ կոնյակ տեղափոխող այսքան «գռուզավիկ»…

Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ մի ամբողջ կառավարության էկոնոմիկայի նախարարի հիմնական անելիքը դարձել է անցնող-դարձող բեռնատարները հաշվելն ու դրա մասին հանրությանն «ավետելը», չնայած դա էլ է հարց: Բուն խնդիրն այն է, թե ինչու ենք հասել այս վիճակին, ինչու են Հայաստանի տնտեսվարողներն ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, անհատները բախվել ու բախվում նման «արգելափակոցային» վիճակների ու պրոբլեմների:

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը: Մեկ, իբր, Եվրամիություն են գնում, մեկ, իբր ԵԱՏՄ-ից են կառչած: Մինչև կեսօր «արևմտամետ» են, հետմիջօրեին՝ «սթափ մոտեցմամբ», բայց հանրագումարում՝ «դեպի Թուրքիա», դեպի թուրքական ենթակայություն…

Ու անխուսափելիորեն տրամաբանական հարց է ծագում. լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը, որը պրոբլեմներից ու գլխացավանքներից զատ, այլ բան չի կարողանում ստեղծել:

Ու այդ ամենը… մեր վճարած հարկերի հաշվին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031