«Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա, Հայաստանում իշխանափոխություն է պետք», – Marz News-ի հետ զրույցում ասաց Աշտարակի բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ «հեղափոխական» իշխանությունը խաբել և խաբում, մոլորեցնում է ժողովրդին։
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսած արշավը, անհիմն կալանավորումներն ու թշնամու հետ բարեկամություն անելու քարոզչությունը այդ մեծ խաբկանքի մաս են կազմում։
Քաղաքացու կարծիքով՝ այս հակահայ քաղաքականության բուրգը ղեկավարվում է Արևմուտքի կողմից, որի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում ընդդիմությանը այլ բան չի մնում անել, քան այցելել Հայաստանի բոլոր բնակավայրեր և տուն առ տուն մարդկանց բացատրել, ներկայացնել ճշմարտությունը։