«Ազատություն». Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ երկկողմ հարաբերություններ Հայաստանի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ինչը նշանակում է, որ նրանք, ինչպես իրենց թվում է, վարում են բազմակողմանի քաղաքականություն։ Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր ուղղություններով, բոլոր ոլորտներում համագործակցության մաքսիմալացմամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները», – TASS-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մայակ» ռադիոկայանի եթերում։
«Մենք գիտենք, թե ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին», – նշել է նա՝ հավելելով, – «Կտեսնենք, թե ինչ է բերելու ԵՄ-ի հետ մերձեցումը։ Ամեն ինչ հայտնի է համեմատության միջոցով»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: