Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային փաթեթների հրապարակումը հնարավորություն կտա ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 17,2025 12:10

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:

Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ թե բովանդակության, այլ ցրողականության տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը մի քանի առիթով, արձագանքելով գործող կառավարչի` արցախյան հակամարտության բանակցությունների ակնհայտ խեղաթյուրումներին, հորդորել էր բանակցային ողջ փաթեթները հանրայնացնել, այդ թվում` 2019 թվականին ստացվածը, սակայն տարբեր պրիմիտիվ պատճառներով իշխանությունը հրաժարվում է:

Վերադառնալով առաջին պարբերության մտքիս, պետք է նշեմ, որ այդ փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլ առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031