Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն հայի հարատևման». ամփոփվել են գրական մրցանակաբաշխության արդյունքները

Հուլիս 17,2025 13:50

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Գրողների միությունում ամփոփեցինք «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» գրական մրցանակաբաշխության 2025 թ․ արդյունքները։

Երրորդ տարին անընդմեջ, Հայաստանի գրողների միության և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության կողմից իրականացվող մրցանակաբաշխության նպատակն է՝ աջակցել, հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքն ու հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Թեմաները՝ Հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

Այս տարի ԱՐՁԱԿԻ, ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ժանրերում մրցանակների արժանացան Ներսես Խառատյանը, Ժաննա Հակոբյանը, Նանեն, Աշոտ Հովհաննիսյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սամվել Կոսյանը, Նորայր Գրիգորյանը, Հակոբ Հարությունը, Շանթ Մկրտչյանը, Սաթենիկ Ղազարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ալվարդ Հովսեփյանը։

Այսօր նաև «Հանուն Հայի Հարատևման» մրցանակաբաշխության 2024 թ․ մրցանակակիր հեղինակների ժողովածուի շնորհանդեսն էր, որ կազմել և խմբագրել եմ ես։ Ժողովածուում տեղ են գտել արձակ, պոեզիա և մանկագրություն անվանակարգերում 2024 թ․ հաղթող ճանաչված գրողների՝ Ֆելիքս Բախչինյանի, Գուրգեն Խանջյանի, Պերճուհի Աւետեանի, Ալիսա Հովհաննիսյանի, Հերմինե Ավագյանի, Վահան Ադրեասյանի, Հայկ Սիրունյանի, Սուսաննա Սայադյանի, Ռոբերտ Եսայանի, Սամվել Կոսյանի, Նարինե Կռոյանի,Անդրանիկ Կարապետյանի, Սաթենիկ Ղազարյանի ստեղծագործությունները։

Ժողովածուն հրատարակվել է Հյուսիսային Աﬔրիկայի Արևելյան Թեﬕ Ազգային Առաջնորդ Անուշավան Արքեպիսկոպոս Դանիելյանի հովանավորությամբ։

Գրքի ծնունդը տոն է։ Կեցցե հայ գրականությունն ու արարող հայ մարդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031