Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի մեջ կուտակված զզվանքը, զայրույթը, ամեն ինչ կա սրանց նկատմամբ, բայց դրան կից կա նաեւ «լավ, ես ինչ անեմ»-ը. Կարինե Նալչաջյան

Հուլիս 17,2025 14:14

«Մեր ամենամեծ ողբերգությունը այս իշխանությունների, այս կերպարների հետ համագործակցողներն են, սրանք ինչին կպնում են՝ պղծում են: Մեկ էլ տեսնում ես մարդիկ, որ կարող էին երկրի համար շատ էլ նորմալ աշխատանք տանել, կեղտոտվել, թաթախվել են, իսկ եթե թաթախվում ես, արդեն հետո շատ դժվար է դուրս գալը այդ կեղտից»,-«Հայելի» ակումբում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ժողովրդի մեջ կուտակված զզվանքը, զայրույթը, ամեն ինչ կա սրանց նկատմամբ, բայց դրան կից կա նաեւ «լավ, ես ինչ անեմ»-ը: Ես շատ եմ խոսում մարդկանց հետ, էլ բացատրելու բան չկա, իրենք ամեն ինչ գիտեն, ուղղակի խեղճ ու կրակ նայում են դեմքիդ, ասում են՝ ես ինչ կարող եմ անել: Ասում են ու մտնում իրենց առօրյայի մեջ; Այ սա է վիճակը՝ խեղճացած են, զոհի վերածված, բայց երբ մի փոքր կայծ է լինում, տեսնում ենք, որ մարդիկ փողոցներն են լցվում: Դա էլ կա, հետո մարում է ամեն ինչ, մարդիկ նորից գնում են իրենց տները: Ու այսպես գնում ենք ինքնացեղասպանություն»,-ասում է հոգեբանը:

Նրա խոսքով. «Ընդդիմադիր ուժերը վերջին ժամանակներս իրենց պահվածքով ավելի հիասթափեցրին մարդկանց, իրենց հետ արդեն քչերն են հույսեր կապում: Ես տեսնում եմ, որ մարդկանց մեջ հույսեր է արթնացնում Սամվել Կարապետյանի հանգամանքը, այնպես որ պետք է թիկունք կանգնել այսպիսի գործիչներին, պետք է օգտագործել վերջին շանսը: Նա այս պահին փրկօղակ է, որից չի կարելի հրաժարվել: Ես համոզված եմ, որ երբ պահը գա, եւ կարիք լինի ժողովրդի աջակցության, ժողովուրդն էլի ոտքի կկանգնի»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, Կարինե Նալչաջյանն ասաց, որ իրեն ոչինչ չի զարմացրել. «Այդ կերպարը վաղուց իրեն բացահայտել է: Որպես մասնագետ ասեմ, որ ինքը պրակտիկորեն առողջ մարդ է, իր առջեւ դնում է նպատակներ, եւ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու՝ հասնում է նպատակին: Իրենք լավ էլ հաջողակ են, ուղղակի գնում են այն նպատակների հետեւից, որոնք ի սկզբանե դրել են իրենց առջեւ:

Հիմա էլ Փաշինյանը տանկի նման ուղիղ ճանապարհով գնում է դեպի իր նպատակները, դեպի այն թելադրանքները, խոստումները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություններ է ունեցել: Ուղղակի հիմա մեր թշնամիները՝ Ալիեւն ու Էրդողանը այնքան են լկտիացել, այնքան են զարմացած, թե ով է ընկել իրենց ձեռքը, անընդհատ նոր պահանջներ են դնում նրա առաջ: Փաշինյանն էլ իր արժեքային համակարգով, բարոյական կերպարով այնպիսին է, որ այս պահին դեմ չի լինի, ամբողջ Հայաստանը հանձնելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031