Ermenihaber. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման:
Իմամօղլուն դատապարտվել է երկու հոդվածի հատկանիշներով. պաշտոնյայի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու համար:
Նշենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 19-ին, իսկ դատավարությունը մեկնարկել էր առանց կալանավորման որոշման:
Վերջինս ձերբակալվել էր «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» համար հարուցված քրեական վարույթի շրջանակում, սակայն՝ դատապարտվել հանրային պաշտոն զբաղեցրած անձին վիրավորելու համար:
Կարդացեք նաև
ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելն՝ անդրադառնալով համակուսակցի դատապարտմանն, ասել է.
«Եթե սպառնալիք հնչեցնելու մասով նա ստանար խիստ պատիժ և եթե այն ուժի մեջ մտներ վերաքննիչ բողոքարկման արդյունքում, ապա քաղաքականությամբ զբաղվելու արգելքը կարող էր շատ արագ կիրառվել։ Բայց քանի որ պատիժը ընդամենը 2 ամիս 15 օր էր, և քանի որ այն չէր համապատասխանում քաղաքական արգելքի շեմին, այդ սպառնալիքն այլևս չկա»: