Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիսում ՔՊ ժողովում ընդգծված միջադեպ չի եղել»․ Խուդաթյանը՝ Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկության մասին

Հուլիս 17,2025 14:52

«Կարծում եմ՝ պարոն Սիմիդյանն ինքը կմեկնաբանի կամ գուցե առիթ ունեցել է մեկնաբանելու աշխատանքից իր ազատումը կամ իր հրաժարականը։ Սրա մասով ես մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ շրջակա միջավայրի՝ արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվել է պաշտոնից, քանի որ Գորիսում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ հակադրվել է Նիկոլ Փաշինյանին։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ Գորիսում ՔՊ-ն քննարկել է աշխատանքային հարցեր։ «Ի՞նչ նկատի ունեք՝ հակառակ կարծիք հայտնել ասելով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բաց է քննարկումների համար, եւ այդ աշխատանքային պրոցեսում հաճախ է լինում տարբեր կարծիքների արտահայտում։ Բայց որպես այդպիսին ընդգծված միջադեպ չի եղել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ նաեւ Վաղարշապատ համայնքում սպասվող ընտրություններին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արգիշտի Մեխակյանը։ 

Խուդաթյանն ասաց․ «Մենք մտահոգություն չունենք ընտրությունների մասով։ Նախ շատ մրցունակ թեկնածու է առաջադրվելու Վաղարշապատ համայնքում։ Պարոն Մեխակյանն անցած ճանապարհ ունի եւ Արմավիրի մարզում, եւ համայնքներում։ Այնպես որ, մենք մտահոգվելու կարիք չունենք, պատրաստվելու ենք ընտրություններին, քաղաքական թիմը՝ պարոն Մեխակյանի գլխավորությամբ, պատրաստվելու է ընտրություններին, եւ մենք վստահ ենք, որ միավորվող համայնքի ընտրողների ձայների մեծամասնությունը կկարողանանք ստանալ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031