Լրահոս
Օրվա լրահոսը

Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դա թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ. Արտակ Զաքարյան

Հուլիս 17,2025 15:35

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկրորդ օրն է՝ այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված:

Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները գոհ ու երջանիկ են: Առայժմ:

Թեկուզև իշխանավթումից ուրախացել էին նաև ներկայիս ընդդիմադիրները, այնուամենայնիվ կարճ ժամանակ հետո շատերը հասկացան, որ այն փաստացի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի: Այն Հարավային Կովկասում հայկական գործոնի դեմ էր, այն ցանկացած հայ մարդու դեմ էր, այն նույնիսկ նիկոլական փոքրաթիվ զանգվածի դեմ է:

Բացառապես հայկական շահերի վրա կառուցված իր քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին: Այդպես պոպուլիստ ընդդիմադիր Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի դեմ  տարվող քայքայիչ պայքարի:

Հիմա ասում են, որ նույն բանն անելու են Եկեղեցու դեմ: Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ: Հետո այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի: Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դա թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ:

Եթե Եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական Երկիր և վայ քեզ Առաքյալների Սուրբ Եկեղեցի:

Հայոց Եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի  հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը:

Այլապես, Նիկոլի համար ի՞նչ տարբերություն Տաթևը, Նորավանքը, թե՞ Գանձասարն ու Ամարասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031