Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ուզում են հասկանալ Փաշինյանի կեղծ խաղաղության փաստաթղթին ի՞նչ այլընտրանք է տալիս ընդդիմությունը. Երվանդ Բոզոյան

Հուլիս 17,2025 15:44

«Ցավոք սրտի, 30 տարվա մեջ Հայաստանում լուրջ քաղաքական վերնախավ ձեւավորված չի եղել, եղել է վարչաբյուրոկրատական, կոլխոզո-սովխոզական վերնախավ, որը զբաղված է եղել ընթացիկ խնդիրներով ու որից աշխարհաքաղաքական խնդիրները շատ հեռու են եղել, որովհետեւ պատերազմում հաղթել էինք, եւ ստատուս-քվոն հաստատված էր»,-«Հայելի» ակումբում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանություններին, քաղաքագետն ընդգծեց. «Մեր ժողովրդի 90 տոկոսը հասկացել է, թե ով է Նիկոլ Փաշինյանը…Օրինակ, այդ մարդն իր ասուլիսում հայտարարում է, որ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը զոհվել է ոչ թե իր, այլ վարչապետի շարասյան վրաերթի պատճառով: Նա անընդհատ բացահայտ խաբում է…Նիկոլ Փաշինյանը, որը սուտասան է, եւ այս 7 տարվա մեջ միայն ատելության քարոզ է արել, իրեն համեմատում է Քրիստոսի հետ, ասում է՝ սիրո գաղափարախոսությամբ է շարժվում…Մեր ժողովրդի 90 տոկոսը հասկացել է, որ գործ ունի պրոֆեսիոնալ խաբեբայի հետ, այլ խնդիր է, որ ժողովրդի 90 տոկոսը չի տեսնում ադեկվատ քաղաքական վերնախավ, որը կկարողանա առաջնորդել իրեն»:

Բոզոյանի խոսքով. «Մարդիկ ուզում են տեսնել այլընտրանք, ուզում են հասկանալ Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության փաստաթղթին ի՞նչ այլընտրանք է տալիս ընդդիմությունը, բայց այդ այլընտրանքը չեն տեսնում: Նրանք տեսնում են միայն քննադատություն ու այլընտրանքի բացակայության, ինչի պատճառով մարդկանց մոտ առաջանում է հիասթափություն: Իմ կարծիքով՝ ընդդիմությունը, ցավոք սրտի, այն մակարդակին է, ինչպիսին որ մենք ենք, որովհետեւ, ինչպես նշեցի, 30 տարվա մեջ չի գեներացվել լուրջ քաղաքական վերնախավի ստեղծման խնդիրը»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031