Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը և դեսպան Բարոլինը անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո նախատեսվող քույրացման համաձայնագրի ստորագրմանը

Հուլիս 17,2025 17:06

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու աշխատանքում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո նախատեսվող քույրացման համաձայնագրի ստորագրմանը, որն էլ հիմք կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հաստատման ու զարգացման համար:

Ավագանու այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին: Նախագծի իրագործումն ընթացքում է:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031