Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է վարչական վերահսկողության ու բացակայության արգելքի խափանման միջոցներով:
Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Համատեղ ջանքերի շնորհիվ մայրիկը եւ փոքրիկը շուտով կմիանան մյուս անչափահաս բալիկներին»:
Հիշեցնենք՝ երեք անչափահաս երեխաների, որոնցից մեկը 8 ամսական է, մայրը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։
Նա կալանավորվել էր անցած ուրբաթ:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։