Այսօր՝ հուլիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 20-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ասում էին. «Մոտ 1 ամիս է՝ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում 9-րդ մասիվում մոտ 100-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներ հայտնվել են ջրին կարոտ մնալու կարգավիճակում: Ամեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան: Ով է տեսել՝ 21-րդ դարում կանոնավոր կատարես վճարումները, բայց տեղը ստանաս 0 սպասարկում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: