Լրահոս
AKNEYE-ը՝ Harmony VII-ին
Օրվա լրահոսը

«Անցած տարի պարեկների հետ կապված խնդիրներ են եղել». առգրավվել են Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարները, վարորդները ՊԵԿ-ում են. «Ժողովուրդ»

Հուլիս 18,2025 10:20

ArmLur.am լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաների վարորդներին, մեքենաներն առգրավել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, որ հաստատեց մեր աղբյուրիների հաղորդած տեղեկությունները:

«Այս պահին երեք վարորդները գտնվում են ՊԵԿ-ում: Քաղաքացիական շորերով ներկայացել են երկու վարորդներին իրենց հետ տարել, որից հետո էլ կանչել երրորդ վարորդին: Ես կարծում եմ և համոզված եմ, որ սա պատահական չէ, քանի որ անցած տարի պարեկների հետ կապված որոշ խնդիրներ են եղել, 6 ամիս առաջ հարցաքննվել եմ Աբովյանի Քննչական կոմիտեում: Երեկ էլ, նույն պատահականությամբ, Աբովյանի Քննչական կոմիտեից զանգ եմ ստացել»,- ասաց պետնախարարը, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին զբաղված է վարորդների ազատ արձակման խնդրով:

Նանիկ Աղասյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031