Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, լուրջ ազդակ է՝ որևէ մեկը մոտ չգա սեփական կարգուկանոնը հաստատած, հավսար-զգաստ անող իշխանություններին»․ Թաթուլ Մանասերյան

Հուլիս 18,2025 16:30

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դա լուրջ ազդակ է, որ որևէ մեկը մոտ չգա սեփական կարգուկանոնը հաստատած, հավսար-զգաստ անող իշխանություններին։ Սա է ժողովրդավարության հայկական մոդելը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նա նշեց՝ ուրախ կլիներ, եթե կայացած մասնագետներ լինեն պետական կառավարման համակարգում՝ հատկապես տնտեսության բլոկում․ «Ուրախ կլինեի, որ մենք կարողանայինք ոչ թե ի ցույց աշխարհի նման բանավեճ ունենալ, մկանները ցույց տալով` ուժ ցուցադրել, այլ դա ծառայեցնել մեր երկրին»։

Խոսելով տնտեսական բլոկի մեկուսացման մասին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց․ «Փոխվարչապետերի մակարդակով ունենք մարդիկ, որոնք ճանապարհ են անցել, կայացել, հասել են այնտեղ, բայց հետադարձ կապը չեն պահում, չեն ուզում լսել։ Միայն վարչապետին չպետք է ուղղել սա։ Հասկանում ենք, որ վարչապետը խիստ արգելք է դրել շփումների, և այն գործարարները, որոնք անձամբ վարչապետի համար խորոված են անում, հաճոյանում, նրանց կարող են անձամբ պահել իրենց շրջապատում։ Բայց չէ՞ որ դրանով իրական Հայաստանը չի վերջանում։ Կան մարդիկ, որոնք Հայաստանից դուրս պատրաստ են և անում են ՀՀ-ի համար լուրջ քայլեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031