Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի ԱԺ ներկայացնելու և ընդունելու պահանջով. Ռոման Երիցյան

Հուլիս 18,2025 17:18

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր փաստաթղթեր

Օր երկրորդ

Ներկայացնում եմ ռուսալեզու բացառիկ փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։

Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։

Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես այլընտրանք, նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր։ Ուշագրավ է նաև, որ հրամանագրում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիմնավորում (պատմական խայտառակություն) ևս չի նշվել։

Նրանք, ովքեր կարծում են, որ անգամ հրամանագիր կարող էր չընդունվել, տեղեկացնում եմ, որ այս քայլով կանխվել է այն սցենարը, որը կարող էր նմանվել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ծավալված հրապարակային սպանդին։

Ինչևէ. փաստորեն անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի ադրբեջանցի գործընկերները փաստում էին, որ Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո։

Շարունակեք հետևել. առաջիկայում հրապարակվելու են նոր փաստաթղթեր, որոնք կբացահայտեն իրականությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031