Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է Ադրբեջանն իր երկաթուղու կառավարման սուվերեն լիազորությունները փոխանցի արտաքին ինչ-որ ընկերության. Թոֆիգ Զուլֆուգարով

Հուլիս 18,2025 17:52

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովն անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում այսպես կոչված «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով։

«Սա զարմանք է առաջացնում։ Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի մաս է կազմում։ Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը իր երկաթուղու կառավարման սուվերեն լիազորությունները փոխանցի արտաքին ինչ-որ ընկերության։ Այստեղ տրամաբանությունը լիովին կորչում է։ Այս առաջարկներն ամենայն հավանականությամբ գալիս են Հայաստանում ռուսամետ ուժերից, որոնք շահագրգռված են պայմանավորվածությունների ձգձգմամբ»,-իր հարցազրույցում ասել է Զուլֆուգարովը։

Զավեշտալի է չէ՞, որ նման առաջարկը գնահատվում է որպես «ռուսամետ» ուժերի առաջարկ։ Մինչդեռ դրանք պարզ տրամաբանական հարցեր են։ Նույն տրամաբանությամբ Սյունիքի մարզը՝ Մեղրին ՀՀ տարածքի մաս է կազմում՝ միջազգայնորեն ճանաչված, ինչո՞ւ պետք է տեղ որևէ երրորդ կողմ կանգնի։ Հիմա, եթե նոյեմբերի 9-ի թուղթը չկա, չկա դրա 9-րդ կետը, քննարկվում են ապաշրջափակման այլ տարբերակներ, տվյալ դեպքում՝ «ամերիկյան առաջարկը», ապա դա պետք է լինի բացառապես ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով։ Թե՞ ադրբեջանական կողմը մեզ չի վստահում, բայց մենք իրենց լիուլի վստահում ենք։

Ցավոք, մեր «ինքնիշխան» իշխանությունները դիտավորյալ մոռանում են այդ կարևոր սկզբունքն ընդգծել, քանի որ գիտեն, որ Ադրբեջանը դրան չի համաձայնվելու, մենակ հայկական կողմն է պատրաստ իր ստրատեգիական կապուղիները «արտապատվիրակել» ինքնիշխանության սոուսի ներքո, դե իսկ իրենց իսկ հռչակած «Խաղաղության խաչմերուկի» մասին առհասարակ մոռացել են, որի բրոշյուրները բոլոր միջազգայիններին բաժանում էին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031