Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարումն ավարտած քաղաքապետարանը սկսել է ոռոգման ցանցի համար խրամատներ փորել և նոր խողովակաշարով չաշխատող համակարգն աշխատեցնելու փորձեր անել

Հուլիս 18,2025 18:17

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրերս, կրկին Դավթաշենի պուրակում էի։ Փաստացի, հուլիսի 4-ին վճարումն ավարտած (1մլն 140հազ դոլարից ավել) քաղաքապետարանը, հուլիսի 9-ից՝ մեր կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո, սկսել է ոռոգման ցանցի համար խրամատներ փորել և նոր խողովակաշարով չաշխատող համակարգն աշխատեցնելու փորձեր անել, ինչի մասին խոսեցին նաև զրուցարաններում նստած երևանցիները (արած գործը անգամներ քանդում են)։

✅Երկար փնտրեցինք նամակում նշված առկա սանհանգույցը՝ պարզվեց, որ այս կրպակն է, չի աշխատում, դուռը մշտապես փակ է, բանալին էլ անհայտ վայրում։

Օրինակ՝ Մերգելյանի պուրակի կենտրոնում մի մեծ կառույց ստեղծեցին այդ նպատակով, ո՞րն է տարբերությունը, չէ՞ որ այս այգին երեք անգամ ավելի մեծ է։

✅Եվս մեկ խնկրանք երևանցիների կողմից։ Զրուցարաններում լուսավորություն ապահովեք, մարդիկ չեն կարողանում երեկոյան այդտեղ հանգստանալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031