Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ». փաստաբան

Հուլիս 18,2025 18:30

Փաստաբան Արամ Վարդեւանյանի ՖԲ գրառումը.

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ:

Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:

Հիշեցման կարգով՝ իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:

Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ:

Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ: Նշյալ դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031