Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի «ազատագրումը» իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ». Հենրիխ Դանիելյան

Հուլիս 18,2025 20:31

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականին Հայաստանն ազատագրվել է, թվարկեց, թե ինչ է կատարվել դրանից հետո Հայաստանում եւ ինչ կլինի, եթե այդ չակերտավոր ազատագրումը, Աստված մի արասցե, իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ:

«Փաշինյանի «ազատագրումից» հետո Հայաստանի Հանրապետությունը կորցրեց Արցախը:

Փաշինյանի «ազատագրումից» հետո 5000 եւ ավելի հայորդիներ զոհվել են, տասնյակ հազարավորները դարձել են հաշմանդամ եւ ունեն առողջական տարբեր խնդիրներ:

Փաշինյանի «ազատագրումից» հետո Հայաստանն ունի $ 7 միլիարդով ավելի շատ արտաքին պարտք:

Փաշինյանի «ազատագրումից» հետո ՀՀ-ում կա 240 քկմ Հայաստանի տարածք՝ օկուպացված Ադրբեջանի զինուժի կողմից:

Փաշինյանի «ազատագրումից» հետո 11500 քկմ այլեւս հայկական չէ:

Փաշինյանի «ազատագրումից» հետո 120 հազար հայեր էթնիկ զտման են ենթարկվել:

Փաշինյանի «ազատագրումից» հետո 120 հազար հայեր նաեւ կորցրել են իրենց բնօրրանը, իրենց հայրենիքը, իրենց հողն ու ջուրը, իրենց տները թողել են թուրքերին: Մի մասն այրել է, մի մասը չի հասցրել այրել:

Փաշինյանի «ազատագրումից» հետո Արցախի ղեկավարությունը հայտնվել է Ադրբեջանի բանտերում:

Փաշինյանի «ազատագրումից» հետո Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր դիվանագիտական եւ անվտանգային բոլոր հնարավորությունները, որ ուներ մինչեւ 2018 թվականը:

Փաշինյանի «ազատագրումից» հետո Թուրքիան ուղիղ մաս կազմեց Արցախի վրա հարձակմանը, իսկ Փաշինյանի «ազատագրումից» առաջ 2016 թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիեւը ասում էր, որ նրան փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Փաշինյանի «ազատագրումից» հետո Ալիեւը ասում է, որ Արցախը ադրբեջանական է եւ դեռ 300 հազար ադրբեջանցու իրավունքները պետք է վերականգնվեն նաեւ Հայաստանի Հանրապետությունում:

Մինչեւ Նիկոլ Փաշինյանի «ազատագրումը» Թուրքիան եւ Ադրբեջանը անգամ երազում չէին կարող տեսնել Սյունիքի միջանցքը, Շուշին կամ Հադրութը:

Փաշինյանի «ազատագրումից» հետո այսօր արդեն միջազգային տերմինաբանության մեջ «Սյունիքի միջանցք» եզրույթը դարձել է քաղաքական տերմինաբանության կիրառելի եզրույթ:

Փաշինյանի «ազատագրման» արդյունքում մենք ունենք դիվանագիտական փոխհրաձգություն մեր ամենամոտիկ դաշնակից ՌԴ-ի հետ, մեր հարաբերությունները տարբեր գործընկերների հետ այսօր ուղղակի ոտնահարվում են:

Փաշինյանի «ազատագրումից» հետո մարդիկ բանտերում են հայտնվել քաղաքական բանտարկյալի կարգավիճակում, ազգային բարերարները եւ արքեպիսկոպոսները բանտում են:

Փաշինյանի «ազատագրումից» հետո հարձակում է նախապատրաստվում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա:

Նիկոլ Փաշինյանի «ազատագրման» մասին հիմա էլի հարյուր բան կարող եմ ասել, թե նա ինչ է զիջել, փչացրել, կեղեքել, այսօրվա կառավարիչները ինչ են ջնջել, ջարդել, ռազմական եւ դիվանագիտական դաշտում այն հաղթանակները փոշիացրել, որոնք կերտել էր երրորդ նախագահը, թշնամուն հանձնել միլիարդավոր դոլարների զինատեսակները, որ բերվել էին Սերժ Սարգսյանի օրոք՝ 50 հազար տոննա զենք որպես աջակցություն, $ 400 միլիոնի պայմանագրեր, որոնք թողնվել էին եւ այս ապիկար իշխանությունները չեն կարողացել բերել: Իսկ դրա փոխարեն $ 5-6 միլիարդի զենք են հանձնել Ալիեւին:

Այս իշխանությունները հրաժարվել են Արցախից, որպեսզի այդ հրաժարման արդյունքում կարողանան սեփական իշխանությունը մի քիչ  էլ երկարաձգել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գործում է ոչ թե ի շահ Հայաստանի Հանրապետության, այլ ի շահ սեփական աթոռը պահելու»,-ասաց Հենրիխ Դանիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031