Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարույթի հարուցման եւ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու կապակցությամբ։
Ղազինյանը՝ հղում կատարելով ՀԾԿՀ հրապարակած որոշման կետին, որով որոշումը բողոքարկման ենթակա է, բայց գործընթացն, այնուամենայնիվ, չի կասեցվի, ասաց․ «Այստեղ էլ աբսուրդ կա․․․ Ընդունենք, որ ինչ որ պահի պարզվում է, որ այդ որոշումներով, իրենց պրոբլեմներով վնաս են տվել սեփականատիրոջը․․․ Ի՞նչ է լինում այդ դեպքում։ Մեր բողոքները չեն կասեցնում այդ որոշումը, գալիս են, ամեն ինչ անում են, հետո Սամվել Կարապետյանը, ստիպված, դիմում է իր վնասները փոխհատուցելու համար․․․ հետո էլ ամբողջ ժողովրդի մեջ տարածելու են, որ Սամվել Կարապետյանը պետությունից փող է ուզում»։
«Ես կարծում եմ, որ միջազգային ատյաններում սա քննվելու է նախ նախադեպայինով, երկրորդն էլ՝ մի քիչ հումորային, ծիծաղելով», – հայտնել է Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք․ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց Ազգային Ժողովում ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծ ընդունելու մտադրության մասին։ ՔՊ-ական մեծամասնությունն ընդունեց նախագիծը, նախագահ Խաչատուրյանն էլ օրենքը ստորագրեց հուլիսի 8-ին։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ