«Եթե իրենք գիտեն՝ ում են դա տալու, դա կրկնակի, եռակի իրենց պատասխանատվությունն ավելի ծանրացնելու է», – համոզված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը, որը չի բացառում, որ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը մեկնարկել է՝ այլ սեփականատիրոջ հանձնելու կանխորոշված նպատակով։
Դավիթ Ղազինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ կառավարչության մեջ ներգրավել ամերիկյան կամ եվրոպական ընկերություն։
«Ձեր ասածներից ավելի վատը կա․․․ չեմ ուզում անգամ խոսել այդ մասին», – մեկնաբանեց Դավիթ Ղազինյանը։
Մեկ այլ լրագրող փորձեց ճշտել՝ Ղազինյանը թուրքական որեւէ ընկերության ներգրավման մասի՞ն է ակնարկում։
Կարդացեք նաև
«Դուք ասացիք», – Ղազինյանի պատասխանն էր։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ