«Ենթադրում եմ, որ կբարձրանա», – այսպես պատասխանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ։
«Ազգային Ժողովի նիստում երկու անգամ, Հ1-ի տաղավարում մեկ անգամ հարց է հնչել․․․ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանալու։ Իշխող ուժը՝ նախարարը եւ պատգամավորները, ոչ ոք չի կարողացել երաշխավորել», – այսօր կայացած ասուլիսում հոսանքի գնի հարցը մեկնաբանեց Դավիթ Ղազինյանը եւ շարունակեց․ «Սամվել Կարապետյանը տասը տարի չի թանկացրել․․․ եւս տասը տարի չի թանկացնելու»։
Իրավիճակը Ղազինյանն այսպես նկարագրեց․ «Իշխող ուժը, որը վերցնում է կառավարումը, չի կարող երաշխավորել երկու տարին, բայց Forbes-ի ամսագրում գտնվող միլիարդատեր մարդը, ես սա շեշտում եմ, որորվհետեւ այդ մարդու ասածի հետեւն ինչ-որ բան կա, որը կարող է ապահովել դա, այդ մարդն ասում է՝ ես տասը տարի չեմ թանկացնելու»։
Հիշեցնենք․ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց Ազգային Ժողովում ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծ ընդունելու իշխանական մտադրության մասին։ ՔՊ-ական մեծամասնությունն ընդունեց նախագիծը, նախագահ Խաչատուրյանն էլ օրենքն ստորագրեց հուլիսի 8-ին։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ