Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել, դրանց տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություն են գրել, որ վրացական անցակետում հայկական բեռնատարներից կաշառք են պահանջում, որ թողնեն անցնել սահմանը:
Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, որ այդ ֆեյսբուքյան գրառումները ստուգվեն, ու միջոցներ ձեռնարկվեն, այսինքն` բացահայտեն ենթադրյալ կաշառքի դեպքերն ու պատժեն վրաց պաշտոնյաներին։
Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։
Այսինքն՝ Պապոյանը ոչ թե ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: