Լրահոս
Օրվա լրահոսը

Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 19,2025 11:55

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է:

Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:

Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար` հստակ գիտակցելով, որ անընդհատ թիրախավորվելու և հետապնդվելու է բռնատիրական ռեժիմ կառուցողների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031