Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ․ Լևոն Զուրաբյան

Հուլիս 19,2025 12:53

Լևոն Զուրաբյանը հյուրընկալվել է Restart Civic-Youth Foundation-ին և պատասխանել երիտասարդների հարցերին։

«Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ։ Հայաստանում պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրական և լուրջ այլընտրանք, որը մարդկանց մոտ չի ստեղծի վախ՝ թալանի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Այսինքն, պետք է ձևավորվի այնպիսի ուժերից բաղկացած քաղաքական կոնսոլիդացիա, որը ժողովրդի մեջ նման վախեր չի թողնի:

Բացի այդ՝ հասարակությունը վախենում է նաև, որ իշխանության կարող են գալ ռևանշիստ ուժեր, որոնք երկիրը Ադրբեջանի հետ նոր պատերազմի կտանեն։ Բայց ժողովուրդը պատերազմ չի ուզում, ժողովուրդը խաղաղություն է ուզում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը աղավաղված ու այլասերված ձևով սեփականաշնորհել է խաղաղության օրակարգը և այդ կերպ փորձում է ներկայացնել իրեն որպես խաղաղության միակ երաշխավոր։ Նա նույնացրել է իրեն խաղաղության գաղափարի հետ, և հենց դրանով է հաղթում մյուսներին՝ առայժմ։

Մեզ անհրաժեշտ է մի այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջ տանել չաղավաղված ու իրական խաղաղության օրակարգ։ Ես տեսնում եմ այդ ուժի ձևավորման անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այն հաջողվելու է։ Հաջողվելու է, որովհետև հստակ տեսնում եմ հասարակական պահանջարկ։ Ժողովուրդը սպասում է դրան:

Այժմ ամեն ինչ կախված է քաղաքական և հասարակական համապատասխան գործիչներից, ովքեր դրսևորեն բավարար ճկունություն, ռազմավարական մտածողություն և քաղաքական հեռատեսություն՝ այդ ուժը ձևավորելու համար։
Ես լավատես եմ»։– ասել է Լևոն Զուրաբյանը՝ երիտասարդների հետ հանդիպման ընթացքում։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031