Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի խորհրդարանի պատգամավորը հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին․ «ՀայաՔվե»

Հուլիս 19,2025 17:57

Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին։

Սամինի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմից, ավելի քան 120 հազար հայերի հարկադիր տեղահանությունից և քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո եկել է ժամանակը, որ Եվրոպան ավելի հստակ դիրքորոշում որդեգրի Բաքվի ռեժիմի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչները ջերմ ընդունելության էին արժանացել Բելգիայի խորհրդարանում հենց Էլեն Սամինի կողմից։ Պատգամավորի հետևողական դիրքորոշումը վկայում է հայկական իրավունքների պաշտպանության հարցում նրա սկզբունքայնության և քաղաքական համարձակության մասին։

«ՀԱՅԱՔՎԵ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031