Sputnik Արմենիա – Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել, որ այն բացելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին տրանսպորտային և քաղաքական մեկուսացում է սպասում:
Օկուպացված Ստեփանակերտում կայացած մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն շուտով կավարտի երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ երթուղին գործարկելու համար, իսկ հայկական կողմից աշխատանքներ «հինգ տարի չեն իրականացվել»։ Ալիևը կարծում է, որ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորություններն արագորեն նվազում են։