Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն՝ Սյունիքի մի մասը, տալիս է Ադրբեջան-Թուրքիային. Վարուժան Գեղամյան

Հուլիս 21,2025 12:50

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։

Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, իբր ինքնիշխանության մասին քննարկումներ և այլն։

Մինչդեռ նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն Սյունիքի մի մասը տալիս է Ադրբեջան-Թուրքիային։

Այս թեմայով արժե կարդալ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի թարմ հարցազրույցը:

Ահա մի քանի դրվագ.

«Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։ Ըստ նրա՝ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը…

***

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով փոխանցվի անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ»։

«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն»։

Այսպես կոչված «միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք։

Իսկ այդ պայքարում եկեղեցին ևս կարևոր խրամատ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031