Regionmonitor. Թուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը չճանաչված ՀԿԹՀ կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
«Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին է օգուտ ապահովելու:
Մեր հիմնական ակնկալիքն է, որ այս գիծը դառնա ոչ թե տարաձայնության աղբյուր, այլ համաձայնության խորհրդանշան։ Այդպիսով տարածաշրջանը դառնալու է բարեկեցության տարածք, որտեղ հաղթանակել է համագործակցությունը։
Հավատում եմ, որ որպես տարածաշրջանի երկրներ կարող ենք այս հարցը լուծել համաձայնությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ գիծը պատրաստել, այն օգտագործել և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ դա միասին լուծելու ենք», – նշել է Էրդողանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: