Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Սիմֆոնիկ ճամփորդություն» յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում միաձուլվել էին ժամանակն ու տարածությունը, իսկ իրականությունը խոսում էր երաժշտության լեզվով՝ փոխանցելով ներկաներին անմոռանալի հույզեր։
Երաժշտասերներն ունկնդրեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կամիլ Սեն-Սանսի, Ջոակինո Ռոսինիի, Էդվարդ Գրիգի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Յոհաննես Բրամսի, Ժորժ Բիզեի, Արամ Խաչատրյանի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Յուլիուս Ֆուչիկի, Ժակ Օֆենբախի սիրված ու հայտնի ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարում էր իսպանացի հանրահայտ դիրիժոր Վիսենտե Ալբերոլան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ