Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն կանգնած չէ փակման վտանգի առաջ, այլ խնդիր է, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել». Արթուր Խաչատրյան. «Ա1+»

Հուլիս 21,2025 23:13

«ՀՅԴ-ն կանգնած չէ փակման վտանգի առաջ, այլ խնդիր է, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի կասեցնեն կուսակցության գործունեությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նաև հավելեց, որ եթե իշխանությունները հիմքեր ունենային, «Դաշնակցությանն» արդեն կասեցրած կլինեին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին՝ Ա․Խաչատրյանը գտնում է, որ այդ երկիրը երբեք չի նահանջել Սյունիքից միջանցք ստանալու մտադրությունից։ Իսկ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, թե ցանկացած ճանապարհ լինելու է Հայաստանի իրավազորությունների ներքո, չի հավատում։

«Ադրբեջանի հետ 7 տարվա բանակցությունները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունները նախ ստել են դրանց բովանդակության մասին՝ մասնավորապես մինչև պատերազմը Փաշինյանն ասում էր, թե չեն եղել լիաֆորմատ բանակցություններ, եղել են բանակցություններ բանակցությունների շուրջ։ Հետագան ցույց տվեց, որ եղել են լիաֆորմատ բանակցություններ։ Արդեն hետպատերազմյան բոլոր բանակցություններն ավարտվել են նրա պարտությամբ»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031