Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անուն էլ տան, կամ ինչ ձևակերպումներ էլ տան, բառիս բուն իմաստով հենց սա է միջանցքը, որը Ալիևը ակնկալում ու փաստացի ստանում է Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

Հուլիս 22,2025 08:30

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանի քաղաքացիները և բեռները չպետք է տեսնեն հայ սահմանապահների դեմքը։ Չպետք է լինի շփում։ Պետք է լինեն անվտանգության երաշխիքներ, որպեսզի տեղաշարժը լինի ազատ»։ Եթե բառացի «թարգմանենք», ապա սա ուղիղ իմաստով նշանակում է, որ հայ սահմանապահը չպետք է լինի այդ ճանապարհին, Հայաստանը չպետք է վերահսկի բեռները, մարդկանց, երթևեկը, Ադրբեջանը պետք է ազատ օգտվի ճանապարհից՝ առանց խոչընդոտի։

Ինչ անուն էլ տան, կամ ինչ ձևակերպումներ էլ տան, բառիս բուն իմաստով հենց սա է միջանցքը, որը Ալիևը ակնկալում ու փաստացի ստանում է Նիկոլ Փաշինյանից։ Վերջինս ու նրա քպական իշխանությունը չեն ասում, որ լինելու է միջանցք, փորձում են հանրությանը համոզել, թե իբր բան չի փոխվում, այդ ամենը փաթեթավորում են անիմաստ բառակույտերով, Եկեղեցու դեմ արշավանքի «ընդմիջումներին» վարչապետի մամուլի քարտուղարի շուրթերով կիսահերքումներ են տարածում («քաղաքացիների և նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել» և այլն), բայց իրականում զիջում են տարածքի սուվերենությունը։

…Հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ է իշխանությունը ձևացնելու, թե չի հանձնում միջանցքը, երբ փաստացի ամեն ինչ արդեն փաստաթղթավորման փուլում է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031