Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ինչո՞ւ է ուզում Փաշինյանը հակաեկեղեցական հանրահավաք անել: Ինչո՞ւ է ձգտում ամեն ինչում գնալ բախման, քայքայման, առճակատման, ընդհարումների. «Փաստ»

Հուլիս 22,2025 10:14

Հատկանշական է, որ 7 տարի շարունակ, ինչ Փաշինյանը գտնվում է իշխանության ղեկին, գոնե մի քանի օր մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հանգիստ, անցնցում, անսթրես չի անցկացրել:

Լավ, ինչո՞ւ է ուզում Փաշինյանը հակաեկեղեցական հանրահավաք անել: Ի՞նչ է ուզում ստանալ: Ինչո՞ւ է ձգտում ամեն ինչում գնալ բախման, քայքայման, առճակատման, ընդհարումների, ինչո՞ւ է հրահրում նման իրավիճակներ: Ինչո՞ւ է ցանկանում ամեն ինչ, բոլոր կառույցները զավթել…

Ժամանակին, զոհված տղաների ծնողներին ոտնատակ գցելով, քաշքշելով, ծեծելով, ներխուժեց «Եռաբլուր»: Այսինքն, զավակներին մահվան մատնելուց հետո մի հատ էլ որդեկորույս ծնողներին էր ուզում հոգեբանորեն սպանել: Որ ի՞նչ ապացուցի: Իր բուն նկարագի՞րը: Ո՞ւմ ապացուցի, եթե այդ նկարագիրն արդեն բոլորին, նույնիսկ 2018-ին «Նիկոլ-Նիկոլ…» վանկարկողների մեծամասնությանն է ակնհայտ ու… անընդունելի:

Ժամանակին դատարանները զավթեց, ինչը գործնականում ուզուրպացիա էր՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների յուրացում: Էհ, մեջն ի՞նչ: Բոլորին էլ այլևս պարզ է, որ Հայաստանում ոչ թե չկա անկախ դատական համակարգ, այլ ընդհանրապես չկա դատական համակարգ, չկան դատարաններ՝ ըստ բովանդակության: Կա միայն մեկ դատավոր՝ Նիկոլ Փաշինյանը, որն իր դատավճիռ-որոշումները հրապարակում է ֆեյսբուքներում:

Հիմա՝ Վեհարանը: Ու, գիտեք, Փաշինյանի մոլի երկրպագուները չեն էլ թաքցնում, որ Վեհարանը զավթելու դեպքում իրենք հենց Նիկոլ Փաշինյանին են տեսնում որպես… կաթողիկոս: Դե, «նիկոլական» լինելն արդեն ինքնին բնութագրական է: Չէ, հնարավոր է՝ մի ինչ-որ ուխտադավ նախկին հոգևորականի գտնեն, որ դնեն՝ որպես մուլ յաժ, բայց կաթողիկոսությունն ինքը՝ «թավշապետը», կանի: Այնպես, ինչպես մյուս ամեն ինչի դեպքում:

Լսեք, իսկ միգուցե ՔՊ-ով «օրե՞նք» ընդունեն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի… ամենինչն է: Հա, էլի՝ հա՛մ վարչապետ, հա՛մ գլխավոր դատախազ, հա՛մ ԱԱԾ տնօրեն, հա՛մ ԱԺ ՔՊ խմբակցություն, հա՛մ ԲԴԽ նախագահ, հա՛մ դատարան, հա՛մ քննիչ, հա՛մ բոլոր բուհերի միավորված ռեկտոր, միևնույն ժամանակ՝ հա՛մ գլխավոր բժիշկ, հա՛մ գլխավոր անտառագետ, հա՛մ շեֆ-խոհարար…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031