Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանի հաշիվների վրա դատարանն արդեն 9 միլիոն դրամի արգելանք է կիրառել։ Այսինքն՝ դատարանի համար կապ չունի, թե նա ով է». «Հրապարակ»

Հուլիս 22,2025 10:53

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը վիրավորանքի եւ զրպարտության համար շուրջ 10 դատական հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան։ «Զրպարտիչների» խմբում իշխանական պաշտոնյաներ են եւ ՔՊ-ի քարոզիչներ՝ Լեւոն Շիրինյան, Ռուբեն Մեհրաբյան, Լուսինե Կեսոյան, Ռոման Բաղդասարյան, Հարություն Մկրտչյան, Տարոն Չախոյան, Նազելի Բաղդասարյան, Արսեն Թորոսյան, Հայկ Կոնջորյան եւ ՔՊ-ի լրատվամիջոցը` Civic․am-ը:

Փաստաբան Վարդան Ալոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշում է, որ բոլոր հայցերի հիմքում Սամվել Կարապետյանի հասցեին զրպարտություն եւ վիրավորանք պարունակող նյութեր եւ հայտարարություններ են։ «Սամվել Կարապետյանն ամբողջ աշխարհում հայտնի գործարար եւ բարերար է, փորձ է արվում նրա անունը, պատիվը վարկաբեկել։ Հայցերի նպատակը քաղաքական խոսույթից զրպարտությունն ու վիրավորանքը վերացնելն է։ Մեր նպատակը ոչ թե լռեցնելն է, ինչպես ասում են Հայկ Կոնջորյանը եւ Արսեն Թորոսյանը, այլ վիրավորանքները եւ զրպարտությունը բացառելը»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանը, որն այժմ կալանքի տակ է Եկեղեցուն պաշտպանելու համար, ի՞նչ ակնկալիք ունի Փաշինյանի դատական համակարգից, չգործած հանցանքի համար իրեն կալանավորած դատարաններից։ «Քրեական գործերը քննում են այլ դատավորներ։ Այս դատական հայցերի վերաբերյալ ակնկալիքները նորմալ են, որովհետեւ քաղաքացիական դատարանները` համեմատած քրեականների, անհամեմատ ավելի անկախ են։ Արսեն Թորոսյանի հաշիվների վրա դատարանն արդեն 9 միլիոն դրամի արգելանք է կիրառել։ Այսինքն՝ դատարանի համար կապ չունի, թե նա ով է»,- ասաց նա։ Հայցերի կեսն արդեն վարույթ է ընդունվել։ Իշխանական շրջանակներին ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի, զրպարտության եւ վիրավորանքի համար դատի տալով ի՞նչ նախադեպ է ստեղծվում։ «Մենք նախաձեռնել ենք, որպեսզի դադարեցնեն վիրավորել եւ զրպարտել մարդուն։ Խոսում եք՝ խոսեք, բայց առանց կեղծ տեղեկությունների»,- հավելեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031