Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն. փաստաբանը՝ Բագրատ սրբազանի անունից ներկայացված հայցերի մասին

Հուլիս 22,2025 11:28

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես հայտարարել էինք` Բագրատ Սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն

Խոստացել էինք նաև անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը:

Մի քանի օր առաջ ներկայացվել են հայցեր առողջապահության նախարար Ավանեսյանի, պատգամավոր Ալեքսանյանի, Արամ Սարգսյանի ու նրա շրջապատից Անի Խաչատրյանի ու Հայկ Սահակյանի, ՔՊ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:

Հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից նշվածները ընտրվել են պատահականորեն:

Առաջիկայում ներկայացվելու են նոր հայցեր:

Դատարանը դատի՜

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031