Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիբոկ»-ում և «Գոլդս ջիմ»-ում քննչական գործողություններն ավարտվել են, բերման ենթարկվածներ չկան. ՔԿ

Հուլիս 22,2025 12:55

Երևանի երկու մարզական ակումբներում՝ «Ռիբոկ» և «Գոլդս Ջիմ», հուլիսի 21-ին իրականացված քննչական գործողությունների արդյունքում որևէ բերման ենթարկված կամ ձերբակալված անձ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ քննչական գործողություններն արդեն ավարտվել են, ակումբները շարունակում են բնականոն գործել։ Գործողությունների ընթացքում առգրավվել են իրեր և առարկաներ, որոնք ներկայացնում են հետաքրքրություն քրեական վարույթի շրջանակում։

Ավդալյանի փոխանցմամբ՝ նշված գործողություններն իրականացվել են միաժամանակ, սակայն՝ երկու առանձին քրեական վարույթներով։ Դրանք վերաբերում են հարկերի և տուրքերի հնարավոր թաքցման դեպքերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031