Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ Ջերմուկի զբոսաշրջային գրավչության, ծառայությունների բարելավման նպատակով

Հուլիս 22,2025 16:06

Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում ունեցավ գործարար համայնքի հետ՝ քննարկելու տնտեսական ակտիվության, ներդրումների և զբոսաշրջության խթանման հնարավորությունները։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Ջերմուկի զբոսաշրջային կլաստերի զարգացման ընթացքը։

Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ համայնքի զբոսաշրջային գրավչության և ծառայությունների բարելավման նպատակով։

Նախարարության ծրագրերը միտված են ապահովելու զբոսաշրջիկների համար լիարժեք փորձառություն և ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ տեղական բիզնեսների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031