Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, Ավանեսյանը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող դասերը. Մարինե Ֆարմանյան

Հուլիս 22,2025 16:56

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ հայցի հիմքը դեռևս չստուգված նախաքննական տվյալն է…

Մեկդ այս սուբյեկտին հիշեցրեք, որ ինքն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը:

Փաստորեն, այս տիկինը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող բոլոր դասերը: Ուրեմն, բարի լինենք և նրան իրազեկենք, որ նախաքննական տվյալը, որը թեկուզև հրապարակվել է, ապացույց չի համարվում այնքան ժամանակ, մինչև այն չի հետազոտվում դատարանում՝ պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ և չի ամրագրվում օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հետևաբար, դատարանով չստուգված և չապացուցված նախաքննական տվյալ շրջանառելն առնվազն անգրագիտություն է:

Չիմանալն ամոթ բան չէ, բայց իշխանության նկրտումներից ելնելով, սովորածը չիմացածի տեղ ներկայացնելն է շատ ամոթ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031