«Փաստինֆո». Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում շրջանառվող տեղեկատվությունը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը՝ փողերի լվացման հատկանիշներով։
Նշենք, որ տեղեկությունը տարածել է ArmLur.am-ը։ «Փաստինֆո» -ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԿԿ-ից, որտեղից ուղղակի նշեցին, որ չեն մեկնաբանում։ Նկատենք, որ չեն հերքել, ինչից հետեւում է, որ տեղեկությունը ճիշտ է։
Նշված վարույթով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաեւ Դիանա Գասպարյանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր դեռեւս օրեր առաջ։
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու վերաբերյալ, ինչին միացվել է նաև «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ԿԿՀ հաղորդման հիման վրա հարուցված գործը։
Կարդացեք նաև
Մամուլում առկա տեղեկության համաձայն՝ ՔՊ-ական նախկին համայնքապետին եւս մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման ու դիրքի չարաշահման համար։