Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր

Հուլիս 22,2025 18:40

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարևորել է չեռնոգորական փորձի ուսումնասիրությունը՝ հաշվի առնելով դեռևս 2012 թվականից մեկնարկած անդամակցության շուրջ բանակցություններում Չեռնոգորիայի կողմից արձանագրված առաջընթացը, միաժամանակ նկատելով, որ նման ճանաչողական այցերն ու գործընկեր պետությունների լավագույն փորձի ուսումնասիրությունն առանցքային են Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել մերձեցման համատեքստում:

Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում վերջին ժամանակահատվածում գրանցված էական առաջընթացը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը եվրաինտեգրման համատեքստում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031