Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը չի ուզի Թրամփին ուղիղ ասել, որ մերժում են ամերիկյան առաջարկը, դրա համար Ալիևն իր հայտարարությամբ գնդակը գցել է Փաշինյանը դաշտը. ադրբեջանցի փորձագետ

Հուլիս 22,2025 18:16

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես գիտեք, ես ակտիվ հետևում եմ ադրբեջանական թե՛ լրատվական, թե՛ փորձագիտական դաշտին։ Ալիևի վերջին ելույթից հետո, մի հետաքրքիր միտք էր հնչում իրենց իշխանական փորձագետների կողմից։ Նրանցից մեկն ասում է, որ ոչ մեկը չի ուզի Թրամփին ուղիղ ասել, որ մերժում են ամերիկյան առաջարկը, դրա համար Ալիևը իր հայտարարությամբ գնդակը գցել է Փաշինյանը դաշտը։ Նա ուզում է ստեղծել իրավիճակ, որ Փաշինյանը լինի հենց մերժողն, կամ ժողովրդի լեզվով ասած՝ վատամարդ դուրս եկողը։ Մինչդեռ առաջարկը մերժում է հենց ադրբեջանական կողմը (ես մինչև Աբու-Դաբիի հանդիպումը գրել էի, որ մերժում եմ կանխատեսում)։

Հիմա այս թեմային գալով, երեկ Փաշինյանի մամուլի խոսնակը (դե ինքը անձնապես վախենում է Ալիևին բան ասի, հազիվ կաթողիկոսի դեմ գրի) կրկին օրակարգ բերեց ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ մասին սկզբունքը։ Սա կարևոր է, քանի որ այն բացակայում էր ԱԳՆ վերջին հայտարարությունների տեքստերից և շատ վտանգավոր միտման մասին էր փաստում։

Այս սկզբունքից չի կարելի հրաժարվել ու պետք է շատ խելացի դիվանագիտություն վարել՝ ցույց տալու համար, որ հենց Ալիևն է մերժում ամերիկյան առաջարկը, ավելին՝ եթե նորմալ իշխանություն ու դիվանագիտություն վարվեր, դժվար թե Թրամփը տարածեր Ալիևի ելույթից այդ հատվածը, ոնց էլ չլիներ մեկը կզեկուցեր, որ հենց Ալիևն է 120,000 քրիստոնյա հայերին էթնիկ զտման ենթարկել, ավելին՝ հենց նա է ոչնչացնում քրիստոնեական հսկայական մշակութային ժառանգությունն Արցախում։

Բայց դե․․․ իսկ տվյալ հարցի դեպքում՝ ոչ անհիմն տպավորություն ունեմ, որ Բաքուն փորձում է Վաշինգտոնին տարբեր ուղիներով ցույց տալ, թե իբր հայկական կողմը դեմ է ամերիկյան առաջարկին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031