Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորելով մասնավոր հատվածի մտահոգությունների հասցեագրումը՝ փոխվարչապետը տվել է հանձնարարականներ

Հուլիս 22,2025 18:20

Հուլիսի 22-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։

Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել առաջարկվող կարգավորումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և դրանց կառավարման եղանակների վերաբերյալ:

Դիրքորոշումների վերջնականացման գործընթացում կարևորելով մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների մտահոգությունների պատշաճ հասցեագրումը՝ փոխվարչապետի կողմից տրվել են հետագա քննարկումների իրականացման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031